Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով լոնդոնյան ICE աճուրդի տվյալները:
Մայիսյան ֆյուչերսների արժեզրկումը կազմել է 162 տոկոս՝ հասնելով - 11.42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնյան ICE բորսայում ցուցանիշը կազմել է 104 տոկոս՝ բարելի համար 0,75 դոլար։
Աննախադեպ գնանկումը պայմանավորված է նրանով, որ երեքշաբթին այս նավթի վաճառքի վերջին օրն է լինելու: Բացի այդ, հումքը պահելու տեղ նույնպես չկա. պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ պահեստները գրեթե լի են:
WTI-ի նավթի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկել են 18 տոկոսով՝ մինչև բարելի համար 20 դոլար, Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդը նվազել է համարյա 10 տոկոսով՝ կազմելով 25.43 դոլար՝ մեկ բարելի դիմաց: