«Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների քանակն այս ժամանակահատվածում 1271 է եղել։ Այն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից։ ՃՈ կարգախմբերը համավարակի կանխարգելման շրջանակում ՀՀ տարածքում իրականացրել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ՝ 136 կարգախմբերի միջոցով»,- ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Նա նշեց, որ տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտների գործունեության սահմանափակումից հետո 82-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել:
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզերի, Երևանի բնակչության ազատ տեղաշարժը սահմանփակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված 67 հատուկ անցակետերում ամեն օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության, ԱԱԾ-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ։
«Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրում նրանց շփումները, տեղաշարժեը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 10377 վարչական արձանագրություն։ 6706 դեպքերով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ»,- հայտնեց փոխոստիկանապետը։
Հայկ Մհրյանը նաև հայտնեց, որ ոստիկանության 9249 ծառայողի ուժերով 2020 թվականի մարտ-ապրիլին կենսաթոշակ և նպաստ բաժանելու նպատակով կազմակերպվել է փոստատարների ուղեկցում կենսաթոշակառուների և նպաստառուների բնակարաններ։