ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների կողմից ստուգված և դեսպանությանը կրկին փոխանցված վերջնական ցուցակը։
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով շփվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։Դեսպանը կոչ էր արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:
Դեսպանը հորդորել էր նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։