Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք է գրանցվել: Տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»,- գրել է նա։