Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 358. 683-ի, մահացածներինը՝ 161.921-ի, բուժվածներինը՝ 606.661-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը կազմում է 1 մլն 590.101։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում գրանցվել է Ռուսաստանում. նոր վարակվածների թիվը 6.060 հոգի է: Մեծ Բրիտանիայում մեկ օրում վարակվել է 5.850 մարդ։
ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 739.502-ի, գրանցվել է 710 նոր դեպք, մահացել է 39.040 մարդ, մահվան նոր դեպքերը 26-ն են։
Իսպանիայում գրանցվել է վարակվելու 195.944 դեպք, որոնցից նոր են 1.528-ը, մահացել է 20.453 մարդ, որոնցից 410-ը՝ վերջին մեկ օրում։
Իտալիայում վարակների գրանցված ցուցանիշը 175.925 է, մահացել է 23.227 մարդ, Ֆրանսիայում նոր վարակվածների թիվը 151.793 է, մահացել է 19.323 մարդ, Գերմանիայում՝ 144.348-ը նոր են վարակվել, մահերի թիվը 4.547 է:
Թուրքիայում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը հասել է 82.329-ի, այստեղ մահացել է 1 890 մարդ, Ադրբեջանում՝ 1.398 վարակված է, 19 հոգի մահացել է, Վրաստանում՝ 394 վարակված է, 4-ը մահացել են։ Ռուսաստանում վարակվածների ցուցանիշը հասել է 42 հազ. 853-ի, իսկ մահացածներինը՝ 361-ի։