Ադրբեջանում կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը. հայտարարել է այդ երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
Միաժամանակ մինչև մայիսի 4-ը փակ կմնան Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի միջև սահմանները: Բեռնափոխադրումներից բացի, մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Ադրբեջան արգելված է:
Հիշեցնենք, որ համընդհանուր կարանտինը Ադրբեջանում հայտարարվել է մարտի 24-ին