Ֆրանսիայում կորոնավիրուսի մահացության ցուցանիշը հասնում է 19 հազարի, սակայն վարակի տարածման տեմպերը շարունակում են նվազել՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայում հանրային առողջապահության պատասխանատուների խոսքով՝ արդեն երրորդ օրը հիվանդանոցներում նվազել է վարակակիրների թիվը:
Եվրոպական այս երկրի իշխանությունները նշում են, որ միահամուռ ուժերի ու համախմբված աշխատանքի արդյունքներն արդեն երևում են, համընդհանուր կարանտինը տալիս է իր պտուղները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը հասնում է 148 հազարի, մահացել են մոտ 19 հազարը: