Շաբաթվա սկզբին պարետատունը թույլատրեց շինարարական գործունեությունը, և աշխատանքը կիսատ թողած կառուցապատողները թափով անցել են գործի: Շահագործման գրաֆիկից հետ ընկած կազմակերպություններն այս օրերին ունեն աշխատուժի կարիք և հույս ունեն՝ հարցը կլուծեն մարզերից երթևեկությունը թույլատրելու դեպքում: Շինհրապարակում չեն անտեսել հիգիենայի կանոններն ու պարետի ցուցումները: