Կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների օնլայն հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է առաջնության վերսկսման հնարավոր ժամկետները՝ հայտնում է BBC-ն:
Ըստ BBC-ի՝ բոլոր ակումբները կողմ են եղել մրցաշրջանն ավարտին հասցնելուն, բայց ժամկետներ չեն քննարկվել: Կոնֆերանսի ընթացքում պետք է քննարկվեր մինչև հունիսի 30-ը մրցաշրջանն ավարտելու տարբերակը, սակայն դա տեղի չի ունեցել:
«Մեր նպատակն է ավարտին հասցնել 2019/2020 թթ. մրցաշրջանը, բայց ոչ մի ժամկետ այս պահին չի կարող հստակ լինել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով»,- ասված է ԱՊԼ-ի հայտարարության մեջ: