Հյուսիսային Կորեայում հանրային դասախոսությունների ժամանակ քաղաքացիներին տեղեկացվել է, որ մարտի վերջին երկրում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր են եղել, թեպետ պաշտոնական Փհենյանը հայտնել էր, որ վարակի դեպք չկա՝ գրում է Reuters գործակալությունը:
Հյուսիսկորեացի դասախոսները հաստատել են, որ երկրում եղել են վարակի հաստատված դեպքեր՝ առանց նշելու վարակակիրների թիվը:
Ավելի վաղ պաշտոնական Փհենյանը փակել էր սահմանները, արտասահմանից ժամանածներին 30-օրյա կարանտինի մեջ պահել, իսկ տասնյակ դիվանագետների հեռացրել երկրից դեռևս մարտի սկզբին: