Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի բանաձև է ընդունել, որին հաջորդել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիի հայտարարությունը:
«Խիստ կարևոր է, որ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրոպայի տնտեսության վերականգնմանը միտված ծրագիրը: Սա նշանակում է, որ բոլոր ռեսուրսները հասանելի են Եվրամիության տնտեսության խթանման համար: Անչափ գոհ եմ, որ մեծ հնարավորություն է տրվել ապրիլի 23-ին կայանալիք Եվրախոհրդի հաջորդ հանդիպմանը ներկայանալ տնտեսական ճգնաժամից դուրս գալուն միտված լուծումների վերաբերյալ խորհրդարանի հստակ դիրքորոշմամբ»:
Եվրախորհրդարանի նախագահը նշել է, թե այսուհետ պետք է երաշխավորվի, որ, ճգնաժամով պայմանավորված՝ Եվրամիության յուրաքանչյուր պետության կրած ծախսերը կկիսվեն բոլորի միջև:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիի հավաստմամբ՝ բոլոր եվրոպացիների կենսապահովումը վտանգված է. թե հյուսիսում և թե հարավում ապրող բնակիչների խնդիրները պետք է լինեն համընդհանուր հիմնահարց: Հետևաբար՝ անհրաժեշտ է այս ճգնաժամը հաղթահարել՝ հարգելով սկզբունքներն ու համընդհանուր արժեքները: