Worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է՝
Ամբողջ աշխարհում COVID-19 վարակակիրների թիվը գերազանցում է 2 միլիոն 261 հազարը: Մահացության ցուցանիշն ավելի քան 154 հազար է, ապաքինվել են մոտ 580 հազարը:
Վարակակիրների ու մահացության ցուցանիշով աշխարհում կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա ավելի քան 710 հազար վարակակիր, մահացածների թիվը գերազանցում է 37 հազարը:
Միացյալ Նահանգներին վարակակիրների թվով հաջորդում է Իսպանիան, որտեղ գրանցվել է ավելի քան 190 հազար վարակակիր, մահացել է 20 հազար հիվանդ:
Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսի զոհ է դարձել մոտ 23 հազար մարդ: Եվրոպական այս երկրում վարակվել են ավելի քան 172 հազարը:
Ֆրանսիան նույնպես առաջատարների շարքում է: Այստեղ վարակակիրները մոտ 148 հազարն են, մահացության ցուցանիշը մոտենում է 19 հազարի:
Գերմանիան հինգերորդ տեղում է՝ ավելի քան 141 հազար վարակակիրներով: Այս երկրում մահացության ցուցանիշը համեմատաբար փոքր է՝ 4632:
Վեցերորդը Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը հասնում է 109 հազարի: Ավելի քան 14.500-ը մահացել են: