Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 15-ով՝ հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասնելով 385-ի, գրում է Интерфакс գործակալությունը:
Կարանտինում է 5053 մարդ, ապաքինվել է 84-ը, մահացել՝ 3-ը:
Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Վրաստանում նախապատրաստվել է 44 հիվանդանոց: