Հոլիվուդյան աստղերը՝ դերասաններ, երգիչներ ու համաշխարհային այլ հայտնիներ, որոշել են ստեղծել COVID-19-ի հիմնադրամ, որի շնորհիվ հնարավոր կլինի օգնության ձեռք մեկնել Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից տուժած ամերիկացիներին՝ գրում է BBC-ն:
Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ռոբերտ դե Նիրոյի, Բիբերի, Ջասթին Թիմբերլեյքի, սպորտի ոլորտի շատ հայտնի մարդկանց երկրպագուներին ընձեռվել է մեծ հնարավորություն շփվել նրանց հետ, կերպարներ մարմնավորել նրանց ֆիլմերում, երգել, դիտումներ կազմակերպել՝ դառնալով All In Challenge հիմնադրամի դոնոր:
Հիմնադրամը գործունեությունը մեկնարկել է մի քանի օր և արդեն հասցրել է հավաքել 5.6 միլիոն դոլար: