Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ներդրվել է թվային ծրագիր, որի միջոցով հնարավորություն կտրվի ինքնամեկուսացվածներին վերահսկելու, նրանց հետ պարբերական շփումներ ունենալու, իմանալու նրանց առողջական վիճակի մասին, նաև հետևելու նրանց ելումուտը ինքնամեկուսացման վայրից:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի խոսքով՝ գործընթացի նպատակը հանրությանը պաշտպանելն է հնարավոր վարակի տարածումից: