Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրում կրթօջախները շուտով կվերաբացվեն՝ գրում է CNN-ը: Սակայն ԱՄՆ-ում շատ նահանգապետներ մինչև ուսումնական տարվա ավարտը չեղարկել են իրենց շրջանների դասընթացները: Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես հայտնել է.
«Կարծում եմ՝ դպրոցները շուտով կվերաբացվեն: Շատ նահանգապետներ արդեն խոսում են կրթօջախները վերաբացելու մասին: Բացի այդ, մենք պետք է ուշադիր լինենք մեր մեծահասակներին, բոլորին»: