Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնան» շարունակում է լուրջ ֆինանսական կորուստներ կրել կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Կամպ Նոու» մարզադաշտում չկայացած ամեն հանդիպման համար ակումբը զրկվում է 3.3 մլն եվրոյից:
Այսինքն՝ եթե ընթացիկ մրցաշրջանն այդպես էլ չավարտվի, «Բարսելոնան» մոտ 20-25 մլն եվրո կկորցնի միայն սեփական մարզադաշտում խաղեր չանցկացնելու համար:
Ակումբում ֆինանսական խնդիրները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սրվել են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել առաջնությունում հայտարարված դադարի ընթացքում աշխատավարձերի 75% կրճատման շուրջ: