Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են փոխանցել հարյուր հազար դոլարի նվիրատվություն:
«Ի զորակցություն կարիքավոր հայորդիների
Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից»,- գրել է Մելիքյանը: