ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը թիմ է հավաքում: 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա մտադիր է Սպիտակ տան ներկայիս թիմը փոխարինել նորով: Այս մասին հայտնում է The Hill-ը։
Բայդենը հայտարարել է, որ այդ գործընթացն արդեն սկսվել է և խոստացել է թիմը համալրել «առաջնակարգ մարդկանցով», սակայն չի նշել, թե ում է դիտարկում իր վարչակազմում՝ նոր պաշտոններում:
YouGov ընկերության հարցման արդյունքներն ավելի վաղ ցույց էին տվել, որ ամերիկացի ընտրողների շրջանում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վարկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփինը։