Վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները պարտադիր ախտահանել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ մուտք գործած 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ապրիլի 15-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 116 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 16-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 263 տրանսպորտային միջոց, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 63 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 135 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 17-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 296 տրանսպորտային միջոց, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 156 տրանսպորտային միջոց: