Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ մինչ այժմ Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: