Այսօր ԱԺ շենքում հերթական ախտահանումն է իրականացվել՝ տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային ժողովում:
Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերը՝ ապահովելու համար ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»,- գրել է նա Ֆեյսբուքում: