Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսումներ է արել ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշի վերաբերյալ՝ գրում է ТАСС-ը: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտնել է, որ համավարակի ժամանակ ԱՄՆ-ում կարող է մահանալ 60-65 հազար մարդ:
«Կարծում եմ՝ մեզ մոտ մահացության ցուցանիշը 100 հազարից անհամեմատ ցածր կլինի: Հավանաբար, մենք կունենանք 60, միգուցե՝ 65 հազար մահ»:
ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ կարող էր մահանալ 2.2 միլիոն մարդ, եթե իշխանությունները ոչինչ չձեռնարկեին: Դոնալդ Թրամփի հավաստմամբ՝ երկրի կառավարությունն ահռելի աշխատանք է իրականացրել: