Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները 5500 դոլարով կտուգանեն այն անձանց, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ոչ պաշտոնական կամ չճշտված տեղեկություններ կհաղորդեն: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկրի իշխանությունների նման որոշումը պայմանավորված է ԱՄԷ-ում COVID-19 վարակի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով:
Արաբական Միացյալ Էմիրություններում կա ավելի քան 6300 վարակակիր, մահացության դեպքերը 37-ն են: