ԱՄՆ-ի հայ համայնքի կազմակերպությունները Հարավային Կալիֆոռնիայում կազմակերպում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Եվ քանի որ Լոս Անջելեսի հայկական համայնքի ղեկավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չի կարող զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ծրագրել է 1.5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնելու այլընտրանքներ փնտրելով: Այս մասին գրում է Masssispost պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Օսմանյան կայսրության տարիներին Հայոց ցեղասպանությունն անասելի սարսափ է եղել հայ ժողովրդի համար, ինչպես նաև համատարած սովի սարսափ: Այդ տարիներին Միացյալ Նահանգներն ահռելի օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին: Massispost-ը գրում է, որ հայերը երբեք չեն մոռանա ամերիկացիների բարեգործություններն ու մեծահոգությունը: Եվ 105 տարի անց, այժմ ամերիկացիներն են առերեսվում պարենային ճգնաժամի հետ, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած զանգվածային գործազրկության բարձր մակարդակով:
Այս խնդիրը որոշ չափով լուծելու համար հայ համայնքի կազմակերպությունները բարեգործական ակցիա են սկսում այս դժվար պահին ամերիկացի անապահով ընտանիքներին կերակրելու համար: Ծրագիրը խորհրդանշական է: Այն նախատեսում է 1.5 միլիոն սննդի փաթեթներ 1.5 միլիոն ի հիշատակ հայ նահատակների համար: Այսպիսով, ամբողջ հայ համայնքն իր երախտագիտությունը կհայտնի ամերիկացիներին՝ հայ ժողովրդին ժամանակին օգնության ձեռք մեկնելու համար: