Վրաստանի 13 հոգևորական հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել Զատկին նվիրված հոգևոր արարողություններին, քանի որ մարդկանց առողջությունն ու կյանքն այլընտրանք չունեն: Հոգևորականները միաժամանակ վստահեցրել են, թե իրենց որոշումը չի նշանակում, որ ընդհանրապես հրաժարվում են հոգևոր ծառայություն մատուցելուց:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն էլ հորդորել է հավատացյալներին՝ հետևել բոլոր խորհուրդներին: Նա վստահ է, որ Վրաստանում կորոնավիրուսի զարգացման հետագա ճակատագիրն այսօր հավատացյալների ձեռքերում է:
Չնայած վարակաբանների զգուշացումներին ու հորդորներին, կառավարության արգելքներին և սահմանափակող միջոցներին՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցին չհրաժարվեց Զատկի տոնի զանգվածային միջոցառումներից: