Մարալիկում կորոնավիրուսի վարակման 10 նոր դեպք է արձանագրվել, նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են։ Երեկվանից տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն կենտրոն։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն» աշխատում է շփման շրջանակը պարզելու ուղղությամբ։ Այսօր արդեն Մարալիկի հիվանդանոցի 70 հոգանոց ամբողջ անձնակազմն է թեստավորվել։ Պատասխանները լինելուն պես պարզ կլինի նաև Մարալիկի հիվանդանոցի գործունեության հարցը։
Չի բացառվում, որ նոր դեպքերը կապ ունեն Մարալիկի առաջնակի դեպքի հետ։ Եվս մեկ բժշկի վարակվածության դեպք գրանցվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: