Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ հարցաքննվել ԱԱԾ-ում:
Սարգսյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը՝ իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: