Կորոնավիրուս է ախտորոշվել Ռուսաստանի Նախիմովի ռազմածովային ուսումնարանի 155 սաներից 31-ի մոտ, նրանք այժմ Մոսկվայում գտնվում են բժշկական հսկողության ներքո, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Վարակման պատճառը կարող է լինել դպրոցի ուսուցչի շփումը Մոսկվայում քաղաքացիական անձանց հետ: Ուսումնարանի բոլոր սաները կարանտինի մեջ են:
Երեկ էլ տեղեկություն էր ստացվել նաև Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարանից: Այստեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 14 զինծառայողի և դպրոցի մեկ քաղաքացիական աշխատողի մոտ: Ուսումնարանը կարանտինի մեջ է:
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 4070 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 32007-ի: Մահացել է 273 հիվանդ, ապաքինվել 2590-ը:
«Ինֆեկցիոն գործընթացը մեր երկրում աճում է, ամեն օր ավելանում է նոր դրական թեստերի քանակը: Ըստ կանխատեսումների՝ այս միտումը կշարունակվի, քանի որ մեր երկիրը դեռ մոտենում է համաճարակի գագաթնակետին»,- ասել է Ալեքսանդր Մյասնիկովը` «Կորոնավիրուս» տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը: