ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ այս օրերին շատ մեծ է հայրենիք վերադառնալ ցանկացողների թիվը: Հատկապես ակտից են Ռուսաստանի հարավային շրջաններում՝ Կրասնոդարում, Ստավրոպոլում բնակվող մեր հայրենակիցները:
Անդրադառնալով աշխարհի տարբեր պետություններում մեր վարակված հայրենակիցներին՝ Սինանյանը նշեց, որ սկզբում այդ թիվը մշտադիտարկվում էր, սակայն հետո ցուցանիշի աճին զուգահեռ, դադարեցրին։
«Մենք մի պահ մոնիթորինգ էինք անում այդ թիվը, բայց հասկացանք, որ արդեն դա անիմաստ է, թիվն այնքան մեծ է, որ ամեն օր դրան հետևելը դժվար է։ Իսկ վարակվածների թիվը մեծ է»,- նշեց Սինանյանը։
Սինանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի այս օրերին իրենց հիմնականում դիմում են արևմտյան հատվածում բնակվողապրող սփյուռքահայերը, որոնք զանգում են, գրում են սոցցանցերի էջերին։
«Երևի ամենաշատը դիմում են արևմտյան սփյուռքից, Միջին արևելքից՝ հիմնականում Իրանից, Լիբանանից։ Սակայն անուղղակիորեն մարդիկ, որոնք չեն զանգում մեր գրասենյակ, այլ տարբեր մարդկանց միջոցով է հասնում մեզ, անհամեմատելիորեն մեծ է, մյուս տեղերի դիմորդների թվից»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում ներկայացրեց նա։