Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից տարբեր մակարդակների մի խումբ պատգամավորներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով վճարել բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, Interfax-ին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Միխայիլ Տիմոնովը:
«Մենք հորդորում ենք Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիների համար ապահովել բավարար նպաստներ, չափահասի համար 25 հազար ռուբլի, երեխայի համար՝ 15 հազար»,- ասվում է կոչում:
Դիմումի մեջ ասվում է, որ «պետությունը կուտակել է հսկայական պաշարներ «նեղ օրվա» համար, և «այդ օրը եկել է Ռուսաստանի բնակիչների մեծ մասի համար: Քաղաքացիներին և տնտեսությանն աջակցելը այժմ շատ անհրաժեշտ է»: