Հեղափոխությունից առաջ և հետո. նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ արդեն կանայք են զբաղեցնում նաև վարչապետի մամուլի խոսնակի, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, ոստիկանության Գուգարքի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի պետերի պաշտոնները»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։