ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային Լազարևյան ակումբի համանախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շնորհավորական նամակ է գրել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասվում է.
«Հարգելի՛ Արայիկ Վլադիմիրի
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մենք անտարբեր չենք Ձեր ժողովրդի և Ձեր Հանրապետության ճակատագրի նկատմամբ: Հավատացած եմ, որ Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանը ու կամրապնդեք պետականությունը, կապահովեք երկրի խաղաղ ու բնականոն զարգացումը և հաջողությամբ առաջ կտանեք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Թույլ տվեք մաղթել Ձեզ հաջողություն և առողջություն: Հատկապես մեր օրերում երկուսն էլ արդիական են: Հարգանքով՝ Կոնստանտին Զատուլին»,- գրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: