Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
Ընդգծելով հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավությունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատմամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայտարարությունը երախտագիտությամբ ընդունվեց ողջ հայության կողմից»։