Նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Նախագահի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Կարեն Համբարձումյանը, իսկ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է Իվան Բաղմանյանը: