Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ։ Այդ մասին ԱԺ ամբիոնից, ամփոելով արդյունքները, հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ ԿԲ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։
ԿԲ նախահի թեկնածությանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 15 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ քվեատուփում չի եղել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Մարտին Գալստյանին և հաջողություն մաղթեց ԿԲ նախագահի պատասխանատու պաշտոնում։