Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվում է հավատալ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողություններին: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը:
«Եկեք այնքան միամիտ չլինենք, որ ասենք, թե նրանք մեզնից լավ են պայքարում ճգնաժամի դեմ»,- ասել Ֆրանսիայի առաջնորդը և ավելացրել, որ կան բաներ, որոնց մասին աշխարհը դեռ չգիտի:
Մակրոնի խոսքը հետևել է Չինաստանի դեսպանատան կայքում տեղադրված հոդվածին, որում ասվում է, որ արևմտյան երկրները տարեցներին թողել են մահանալու խնամքի տներում:
Պեկինը հոդվածը համարել է «թյուրիմացություն»: Կառավարության խոսնակն ասել է, որ Չինաստանը երբեք բացասական մեկնաբանություններ չի արել, թե ինչպես է Ֆրանսիան հաղթահարում համաճարակը, որ «որևէ քայլ ձեռնարկելու մտադրություն չունի»:
Ֆրանսիայում գրանցվել է Covid-19-ի վարակի ավելի քան 165,000 դեպք, որոնցից մոտ 18,000-ը՝ մահացու ելքով, մինչդեռ Չինաստանում գրանցվել է 83.400 վարակակիր և մոտ 4 000 մահ:
Արևմտյան շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, նույնպես կասկածում են վարակի բռնկման հարցում Չինաստանի թափանցիկությանը: