ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին լրացուցիչ 600․000 դոլար աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ,- տեղեկացնում է USAID Ֆեյսբուքի էջում կատարված գրառումը։
Այս միջոցները, վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլար ֆինանսավորման հետ, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով՝
պատրաստել լաբորատոր համակարգեր.
ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը.
աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
արձագանքման և պատրաստվածության մակարդակը.
խթանել ռիսկերի հաղորդակցումը,
ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։