ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր լսել է Սերժ Սարգսյանին: Նիստի ավարտին երրորդ նախագահը նշել է, որ հանձնաժողովին հայտնել է լրացուցիչ տեղեկություն և նիստն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասել է, որ դեռ այլ պաշտոնյաների լսելու անհրաժեշտություն էլ կա: