Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին,- 1lurer.am-ը տեղեկացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից:
Այս գործով ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել»:
1lurer.am-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից տեղեկացավ, որ դատավոր Դանիբեկյանը արձակուրդ է մեկնելու ապրիլի 20-ից, պայմանավորված հետվիրահատական վիճակով: