ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրարձել է Հայաստանում ապրող սիրիահայերի խնդիրներին, ընդգծելով, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետեւանքով նրանք դժվար կացության առաջ են կանգնել: Ըստ Սինանյանի, նրանց մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում:
«Դա իրենց համար մեծ բեռ է։ Այսինքն՝ մարդիկ, որոնք նույնիսկ չեն աշխատում, դեռ ստիպված են տան վարձը վճարելու, կանգնած են լուրջ խնդրի առջև։ Մենք առերեսվել ենք այս խնդրի հետ։ Այս պահին ծրագիր չկա, սակայն մենք փորձում ենք ձև գտնել և առաջարկություն ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-նշեց Սինանյանը։