Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց, որ Հայաստանում չարձանագրվեցին դատարկ ցուցափեղկեր:
«Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարևոր առանձնահատկություններից է այն, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը. մի բան, որ, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում»,- ասաց Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց հայ գործարարներին, նաև օտարերկրյա իր գործընկերներին:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանի բեռների շրջանառությունը այս պահին հնարավոր լավագույն ձևով ապահովելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին»,- ասաց Փաշինյանը: