Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը դիմել է հոգևորականներին:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի կողմից հորդոր և գնահատանք մեր հոգևորականներին.
Այսօր, որևէ ժամանակից ավելի, Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգևորականին կոչումը։
Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»,- ասված է Արամ Ա Կաթողիկոսի խոսքում: