Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը:
ԱԽ քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունը անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում,- տեղեկացնում է անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը: