«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսվել են գծերի կապիտալ վերանորոգման 2020 թվականի պլանային աշխատանքները: Ապրիլի 13-ից «Մասիս» գծային մեքենայացված կայանի բրիգադը սկսել է կապիտալ վերանորոգման աշխատանքները Լոռու մարզի Փամբակ-Շահալի հատվածում:
Ընդհանուր առմամբ, ընկերության 2020 թվականի ենթակառուցվածքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում:
«ՀԿԵ» ենթակառուցվացքի արդիականացման ընդհանուր ներդրումային ծրագիրը 2020 թվականի համար գնահատվում է 1 միլիարդ 845 միլիոն դրամ, ինչը կարող է ավելանալ 77 տոկոսով: