Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի այս քառօրյան ավարտվեց: Քվեարկության դրվեցին երեկ և այսօր քննարկված բոլոր նախագծերը։
Կառավարության ներկայացրած՝ «ԵԱՏՄ մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 104 ձայնով։
Կառավարության ներկայացրած՝ Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 106 կողմ ձայնով։
Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ, 29 դեմ ձայներով։
Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 105 կողմ, 4 ձեռնպահ ձայներով։
Կառավարության ներկայացրած՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած տնտեսական մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունները իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պահպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու մասին 2014թ նոյեմբերի 12-ի համաձայագրին միանալու արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծն ընդունվեց 108 կողմ ձայնով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 105 կողմ, 3 դեմ ձայներով։
Կառավարության ներկայացրած՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 108 ձայնով։
Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով։