Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ: Պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է բոլոր հանրային փակ տարածքներում՝ դեղատներ, խանութներ և այլն:
10 օրով արգելվում է գերեզմանատների տարածք մուտք գործելը: Բացառություն են հուղարկավորության դեպքերը: Սա վերաբերում է նաև շրջաններին:
Ապրիլի 17-21-ը արգելվելու է մարդատար մեքենաներով երթևեկությունը, ինչը, ի դեպ, առաջացրել է Վրաստանի պատրիարքարանի քննադատությունը:
Ապրիլի 17-ի դրությամբ Վրաստանում կորոնավարակի հաստատված դեպքերի թիվը 370 է: Աջարիայում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել, պացիենտներից 5-ը բուժաշխատողներ են: Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 3, առողջացել է 77 մարդ: