ՀՀ գլխավոր դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ ինչ քրեական գործի շրջանակներում է Սերժ Սարգսյանը հարցաքննվել ԱԱԾ-ում:
«Նախաքննական մարմիններում կան քրեական վարույթներ, որոնք ենթադրաբար առնչություն ունեն Սերժ Սարգսյանի հետ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն առայժմ հրապարակման ենթակա չէ»,- 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մեր ճշտող հարցին՝ ունի՞ նա այդ վարույթներով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, Գ. Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Որևէ այլ քրեական գործով նման դատավարական կարգավիճակ չունի»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ անցնում է պաշտոնավարման օրոք պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով, որն այժմ քննվում է դատարանում: