ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցել է նաև ինքը։
«Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։
Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսն առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»,- գրել է նա։