Ճապոնիայի իշխանությունները փող կտրամադրեն երկրի բնակիչներին՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս: Նպաստների չափը կկազմի 100 հազար յեն (926 դոլար), գրում է Bloomberg-ը:
Ըստ նախնական ծրագրի՝ 300,000 յենի նպաստ պետք է տրվեր միայն կորոնավիրուսից առավել տուժածներին, որոնք պետք է հաստատեին համաճարակի պատճառով իրենց եկամտի կորուստը: Սակայն երկրի իշխանությունները որոշել են ընդլայնել աջակցության ծրագիրը, և այժմ նպաստի համար կարող են դիմել Ճապոնիայի բոլոր բնակիչները:
Ճապոնիան առաջին երկիրը չէ, որը մտածում է բնակչության ուղղակի ու անվերադարձ աջակցության մասին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Իսպանիան, օրինակ, հայտարարել է, որ մտադիր է բազային եկամուտ ներդնել: Միացյալ Նահանգներում դեմոկրատներն առաջարկել են ամեն ամիս ավելի քան 2 հազար դոլար տրամադրել 16-ից բարձր տարիքի յուրաքանչյուր ամերիկացու: Ռուսաստանն էլ գումար կհատկացնի փոքր և միջին բիզնեսին՝ աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:
Հայաստանը ևս տասնյակից ավել միջոցառումներ է իրականացնում բնակչության շրջանում կորոնավիրուսի տնտեսական, ֆիմանսական հետևանքները հնարավորինս մեղմելու համար: